Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին

Հայտնի է դարձել, թե Լյուիս Հեմիլթոնն ինչով է գրավել Քիմ Քարդաշյանին

Fri, 30 Oct 2026 23:45:30 +0400


Եթե ձեզ տանջում էր հարցը, թե ինչով է Լյուիս Հեմիլթոնը գրավել Քիմ Քարդաշյանի սիրտը, ապա մենք ստացել ենք պատասխանը։ Եվ բանն ամենևին էլ թանկարժեք նվերները կամ ճանապարհորդությունները չեն, գրում է People-ը։

Ինսայդերը պատմել է, որ Լյուիսը հարաբերությունների հենց սկզբից ձգտել է Քիմի երեխաներին՝ Նորթին, Սեյնթին, Չիկագոյին և Փսալմին, շրջապատել հոգատարությամբ ու ուշադրությամբ։ Օրինակ՝ նրա նվերներից մեկն է դարձել Հալո անունով երկար սպասված շնիկը։

«Քիմի երեխաներին շնիկ նվիրելը Լյուիսի բազմաթիվ մտածված քայլերից ընդամենը մեկն է։ Գլխավոր պատճառներից մեկը, թե ինչու Քիմը սիրահարվեց նրան, նրա հոգատարությունն ու ուշադիր վերաբերմունքն է երեխաների նկատմամբ հենց սկզբից։ Նա միշտ անում էր նրանց համար նույնիսկ ավելին, քան իրենից սպասում էին»,- հայտնել է ինսայդերը։

Հաղորդվում է, որ Հեմիլթոնը հասկանում է, թե որքան կարևոր է Քարդաշյանի համար լավ մայր լինելը, և ձգտում է աջակցել նրան այդ հարցում։ Աստղը մրցարշավորդին համարում է հիանալի զուգընկեր և ուրախ է, որ երկար տարիների ծանոթությունից հետո նրանք որոշել են փորձել հարաբերություններ կառուցել։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Նարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Sat, 17 Oct 2026 21:45:09 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով