Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Ռուսաստանում «մկան տենդ» հիվանդության բռնկում է եղել

Ռուսաստանում «մկան տենդ» հիվանդության բռնկում է եղել

Sat, 31 Oct 2026 14:00:18 +0400


Ռուսաստանում արձանագրվել է «մկան տենդ» հիվանդության բռնկում։ Բժշկի են դիմել այդ հիվանդությամբ վարակված 1500 մարդ՝ երկրի տարբեր ռեգիոններից։ Վարակման դեպքերը հիմնականում գտնվում են Նիժնի Նովգորոդի, Սարատովի մարզերում, Թաթարստանում Բաշկիրիայում, Ուդմուրթիայում։ Սովորաբար «մկան տենդի» բռնկում լինում է աշնանային սեզոնին, երբ բերքահավաքից հետո, մկները կերի որոնումներում դաշտերից «տեղափոխվում» են մարդկանց բնակավայրերին ավելի մոտ։ Վարակվել հնարավոր է օդակաթիլային ճանապարհով կամ անմիջական շփման միջոցով՝ ամառանոցներում կամ հողամասերում մաքրություն անելիս։ Հիմնական ախտանիշներն են՝ բարձր ջերմությունը, մկանային ցավերը, գլխացավը, մարմնի վերին հատվածում կարմրության առկայությունը։ Բժիշկները հորդորում են ամառանոցներում կամ տնամերձներում մաքրություն անելիս՝ անպայման հետեւել հիգիենայի կանոններին եւ տարածքներում կատարել համապատասխան ախտահանման գործողություններ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հովհաննես Սահակյանը Բեխտերեւի հիվանդություն ունի, Մոսկվայում էր բուժվում

«Հրապարակ»․ Հովհաննես Սահակյանը Բեխտերեւի հիվանդություն ունի, Մոսկվայում էր բուժվում Thu, 08 Oct 2026 12:15:31 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով