Հրազենային կրակ է բացել հիվանդանոցում՝ ցանկանալով սպանել դստերը
Sun, 01 Nov 2026 16:30:20 +0400

Թուրքիայի Ադանա քաղաքում, հայրը ցանկացել է սպանել սեքսուալ բռնության զոհ դարձած դստերը։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։ Համաձայն հաղորդման, երբ աղջկան տեղափոխել են հիվանդանոց, հայրը, որ 47 տարեկան է, հանել է մեքենայում պահած հրազենային զենքն ու փորձել սպանել դստերը։ Կրակ է բացել հիվանդանոցի պատուհաններին, ապա թաքնվել շենքում։
Ոստիկանությունը եւ հիվանդանոցի անվտանգության աշխատակիցները ողջ գիշեր որոնել են տղամարդուն։ Ապա գտել են նրան նյարդավիրաբուժական բաժանմունքի դատարկ հիվանդաենյակներից մեկում։ Հորդորել են հանձնվել։ Սակայն տղամարդը պատասխան կրակ է բացել։ Այդ ժամանակ կանչել են հատուկ ստորաբաժանման ջոկատայիններին, որոնք էլ վնասազերծել են տղամարդուն։ Աղջիկը վերցվել է պետական խնամակալության ներքո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր