Բոլորը բոլորին լրտեսում են
Mon, 02 Nov 2026 17:00:27 +0400

Միացյալ Նահանգների նախարար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հետախուզական տեղեկություններ է հավաքում Ռուսաստանի եւ Չինաստանի վերաբերյալ եւ իր կարծիքով՝ Պեկինն ու Մոսկվան էլ նույն բանն են անում ընդդեմ Միացյալ Նահանգների։ Նա դրանում անհանգստության պատճառ չի տեսնում։ «Ինչ որ մեկն ասաց, որ Չինաստանը մեր դեմ լրտեսություն է իրականացնում եւ ես ասացի, որ մենք էլ նրանց դեմ ենք լրտեսություն իրականացնում։ Անհանգստանալու կարիք չկա»,- ասել է նախագահ Թրամփը՝ իր համախոհ հանրապետականների հետ Այովա նահանգում ունեցած հանդիպման ժամանակ։
Թրամփը հավելել է, որ մեկն էլ ասել է, թե սարսափելի է, որ Չինաստանն ու Ռուսաստանը լրտեսում են իրենց։ Ինքն էլ պատասխանել է, որ նույն բանն իրենք են անում նրանց հանդեպ ու անհանգստանալու կարիք չկա։ Թրամփը չի մանրամասնել թե ինչ կարգի հետախուզության մասին է խոսքը։ Նաեւ՝ չի մանրամասնել, թե թեման ում հետ է քննարկել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր