26-ամյա երիտասարդին կասկածում են ամուսնական զույգի սպանության մեջ
Mon, 02 Nov 2026 18:30:29 +0400

ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում ձերբակալվել է քսանվեցամյա մի տղամարդ։ Նա կասկածվում է ամուսնական զույգի առեւանգման եւ սպանության մեջ։ Այս մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Համաձայն իրավապահների վարկածի, հոկտեմբերի երեսունին, կասկածյալը, ավտոկայանատեղիի համար ամուսնական մի զույգի հետ ունեցած հերթական կոնֆլիկտի ժամանակ բռնի կերպով կնոջն ու ամուսնուն նստեցրել է մեքենա եւ գնացել անհայտ ուղղությամբ։ Ապա դանակահարել է նրանց ու սպանել։ Դրանից հետո՝ անդամահատել է ամուսինների դիակները՝ անճանաչելի դարձնելու համար։
Հայտնի է, որ ամուսինները բազմազավակ ծնողներ են եղել եւ դեպքը տեղի է ունեցել երեխաներից մեկի աչքի առաջ։ Դիակները հայտնաբերվել են։Կասկածյալը ձերբակալված է։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր