Չորեքշաբթի , 4 Նոյեմբերի 2026

Նեթանյահուին մեղադրում են իշխանությունը պահպանելու համար պատերազմ հրահրելու մեջ

Նեթանյահուին մեղադրում են իշխանությունը պահպանելու համար պատերազմ հրահրելու մեջ

Tue, 03 Nov 2026 18:30:50 +0400


Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը հայտարարել է, որ Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուն փորձում է Իսրայել պետությունը ներքաշել Իրանի դեմ պատերազմի մեջ, որպեսզի պահպանի իշխանությունը՝ հոկտեմբերի քսանյոթին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո։

«Ռեշետ-Բեթ» ռադիոկայանի հետ զրույցում՝ Էհուդ Բարաքը հայտարարել է, որ արդեն ավելի քան մեկ ամիս է, ինչ անհանգստացած է, որ Իրանի դեմ հարվածները կարող են վերսկսվել։ Բարաքը ասել է, որ չկան հետախուզական տվյալներ, որոնք կարող էին դրդել, որ Իսրայելը Իրանի դեմ սկսի անհապաղ գործողություններ։ «Նեթանյահուն փորձում է մեզ ներքաշել պատերազմի մեջ։ Դա կարող է ձախողման հանգեցնել՝ բոլոր ծանր հետեւանքներով։ Կարող է նաեւ բերել Իրանի հետագա հզորացմանը։ Ամենից շատն անհանգստացնում է այն, որ նա այդ ամենը անում է հանուն իշխանության պահպանման»,- ասել է Էհուդ Բարաքը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ

Ալիեւը չպետք է բանակցի պարտված Նիկոլի հետ Tue, 03 Nov 2026 19:15:01 +0400 Ճիշտ է, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով