Միանշանակ պատրաստ եմ ճանաչել այդ արդյունքները․Թրամփի հնչեղ հայտարարությունը
Wed, 04 Nov 2026 09:30:38 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքները և համագործակցել Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչների հետ։
«Ես միանշանակ պատրաստ եմ ճանաչել այդ արդյունքները։
Մենք կաշխատենք դեմոկրատների հետ և անհամբեր սպասում ենք նրանց հետ համագործակցության մեկնարկին», – ասել է Թրամփը «New York Times» թերթին տված հարցազրույցում։
Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում կայացել են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները, որոնց ընթացքում վերընտրվել են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամներն ու 35 սենատորներ։ CNN-ի կանխատեսմամբ՝ Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն կստանա Ներկայացուցիչների պալատում, որտեղ մինչ ընտրությունները մեծամասնությունը պատկանում էր հանրապետականներին։ Հանրապետական կուսակցությունը նախկինում վերահսկում էր Կոնգրեսի երկու պալատներն էլ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր