Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան

Անհրաժեշտ է համախմբվել. Աննա Մայիլյան

Thu, 05 Nov 2026 17:59:28 +0400


ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Աննա Մայիլյանը կարծում է, որ հասարակությունը պետք է գիտակցի Հայաստանի առջև ծառացած վտանգներն ու առաջնահերթություն համարի ոչ թե ասֆալտապատ ճանապարհները, այլ սեփական արժանապատվության պահպանումը։

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների, այդ թվում՝ հայրենիքը կորցնելու վտանգի առաջ։

Մայիլյանի խոսքով՝ Հայաստանը շարունակաբար տարածքներ է կորցնում, իսկ այժմ քննարկվող սահմանադրական փոփոխությունները, իր գնահատմամբ, չեն բխում երկրի շահերից։

Երգչուհին ընդգծել է, որ ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է համախմբվել և գործել միասնական՝ պաշտպանելու հայրենիքը, ազգային խորհրդանիշներն ու արժանապատվությունը։

«Խոսքը մեր երկրի ու նրա ապագայի մասին է։ Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է չցանկանալ տեսնել մեր հայրենիքի վաղվա օրը»,- նշել է Աննա Մայիլյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պետք է համախմբվել. կոչ՝ բժիշկներին

Պետք է համախմբվել. կոչ՝ բժիշկներին Mon, 09 Mar 2026 14:30:53 +0400 Բժիշկ Գևորգ Գրիգորյանը անդրադարձել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով