Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Հո չէի՞նք հավաքվել՝ մի թուղթ ստորագրենք, ցվրվենք տներով` պրոցեսը շատ լուրջ է

«Հրապարակ»․ Հո չէի՞նք հավաքվել՝ մի թուղթ ստորագրենք, ցվրվենք տներով` պրոցեսը շատ լուրջ է

Fri, 06 Nov 2026 09:45:08 +0400


Սամվել Կարապետյանի տանը ընդդիմադիր ուժերի հավաքից ու քննարկումից հետո ընդդիմադիրները հանդես եկան միասնական հայտարարությամբ, որ, գիտակցելով հայ ժողովրդի եւ հայոց պետականության առջեւ ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ եւ տարակարծություններ մի շարք հարցերում, հայտարարում են համազգային համախմբման ձեւավորման մասին, հաստատելով համախմբման հետեւյալ առաջնային նպատակները` ալիեւյան սահմանադրության պարտադրանքի մերժում, խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների եւ տարածքային կորուստների, ազգային ինքնության եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանություն, ժողովրդավարական ազատությունների եւ իրավունքների վերականգնում։ Բայց մենք նկատեցինք, որ ընդդիմադիր դաշտում դիրքավորված որոշ քաղաքական ուժեր ներկա չէին հավաքին, իսկ որոշ ուժերից ներկա էին երկուական ներկայացուցիչ:

Հանդիպմանը ներկա էին նաեւ ԲՀԿ ներկայացուցիչները` Արման Աբովյանը եւ Իվետա Տոնոյանը: Արման Աբովյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ հանդիպման մանրամասները ներկայացնելու իրավասություն չունի, քննարկումը եղել է այն կետերի շուրջ, որոնք բարձրաձայնվել են․ «Ընդհանուր առմամբ, բոլոր կետերի շուրջ կա ըմբռնում, կա կոնսենսուս, եւ ոչ մի ավելորդ բան չի եղել։ Եղել են ձեւակերպումների մասով տարատեսակ առաջարկներ, ընդհանուր առմամբ, բոլոր հարցերի շուրջ լիակատար կոնսենսուս է»։ Հարցին՝ առաջիկայում նոր հանդիպում նախատեսվո՞ւմ է, Աբովյանն արձագանքեց․ «Դե, հընթացս կերեւա, կարծում եմ՝ այո, հո չէի՞նք հավաքվել՝ մի հատ թուղթ ստորագրենք, ցվրվենք տներով։ Ամեն ինչի մասին կտեղեկացնենք, բայց ասեմ, որ պրոցեսն ավելի քան լուրջ է, եւ ինձ մի կողմից էլ, շատ տարօրինակ բան ասեմ, ուրախացնում է իշխանությունների վերաբերմունքն այս ամենին։ Ինձ թվում է՝ իրենք նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է կատարվում։ Այստեղ խնդիրը լոկ իշխանություն-ընդդիմություն գործընթացի մեջ չէ, դե՝ ադեկվատությունից կտրված են, ի՞նչ ասեմ»։

Անդրադառնալով հարցին, թե հանդիպումից հետո նոր ուժեր կամ մարդիկ ցանկություն հայտնե՞լ են՝ միանալու այս ֆորմատին, նա նշեց․ «Ամեն ինչ բաց ու թափանցիկ է։ Սա նախկինում տեղի ունեցած գործընթացներից շատ է տարբերվում, դասական առումով պետք էլ չէ զուգահեռներ անցկացնել՝ անցյալի պրոցեսների հետ կապված»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում Fri, 06 Nov 2026 08:15:00 +0400 Կապանում երրորդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով