Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ 2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը

«Հրապարակ»․ 2 տարբեր դատավոր քննում էին Սամվել Կարապետյանի կալանքի հարցը

Fri, 06 Nov 2026 10:25:06 +0400


Նոյեմբերի 5-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, նախատեսված էր Սամվել Կարապետյանի գործով դատական նիստ, սակայն այն հետաձգվեց, քանի որ Կարապետյանին դատարան չէին ներկայացրել։ Բանն այն է, որ այդ նիստով քննվելու էր նրա տնային կալանքի հարցը, իսկ նոյեմբերի 4-ի, լույս 5-ի գիշերը իրավապահները Սամվել Կարապետյանին ձերբակալել էին նոր քրեական վարույթի շրջանակում եւ ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությամբ։ Նոյեմբերի 5-ի գիշերը կայացած նիստի արդյունքում էլ դատավոր Լեւոն Պետրոսյանը որոշել էր Կարապետյանին մեկ ամսով կալանավորել։ Ստացվում է, որ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ գործող դատարանի համար անորոշ է եղել, թե ինչ հասցեով պետք է ուղարկվեր Կարապետյանին դատարան ներկայացնելու վերաբերյալ ծանուցումը։

Մինչեւ նոր քրեական վարույթի շրջանակում ձերբակալվելը՝ Կարապետյանը գտնվել է տնային կալանքի տակ, իսկ ձերբակալությունից հետո նրա կալանքի հարցը քննության փուլում է եղել։ Եվ առնվազն աբսուրդ կլիներ տնային կալանքը քննելն ու վերացնելը, եթե մարդն արդեն բանտային կալանք է կրում: Դատարանից մեզ պարզաբանեցին, թե ինչու Սամվել Կարապետյանը չի ներկայացվել իր վերաբերյալ նշանակված դատական նիստին։ «Փաստաբան Ռուբեն Հակոբյանի կողմից աշխատակազմը նամակ է ստացել այն մասին, որ ամբողջ գիշեր նիստերի են մասնակցել եւ չեն կարողանա ներկայանալ այս նիստին։ Բացի այդ, ժամանակային առումով էլ չեն հասցրել, քանի որ Ս․ Կարապետյանը ձերբակալվածի կարգավիճակ է ունեցել, եւ կալանքի հարցը քննության փուլում է եղել։ Պարզ չի եղել, թե որտեղ պետք է ուղարկեին գրությունը՝ Կարապետյանին ներկայացնելու համար, քանի որ մինչեւ ձերբակալությունը նա տնային կալանքի տակ է եղել»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում

«Հրապարակ»․ Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում Fri, 06 Nov 2026 08:15:00 +0400 Կապանում երրորդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով