Կիրակի , 8 Նոյեմբերի 2026

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Մերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Fri, 06 Nov 2026 21:56:24 +0400


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ամերիկյան շփումները ռուսական կողմի հետ։ Այս մասին լրագրողներին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կաբինետի խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։

«Կանցլերը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ», – ասել է նա։ «Գերմանիայի կառավարությունը տեղեկացված է ԱՄՆ վարչակազմի բանակցությունների մասին», – ասել է Կոռնելիուսը՝ նշելով, որ «կանցլերը ներգրավված է ԱՄՆ նախագահի քննարկումներում»։

Նա չի մանրամասնել, թե Մերցի և Թրամփի զրույցը տեղի է ունեցել ԱՄՆ առաջնորդի և Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հանդիպումից առաջ, թե հետո։

Կորնելիուսը պնդել է, որ Գերմանիան մասնակցում է Ուկրաինայի հարցում դիրքորոշումների համակարգման գործընթացին, այդ թվում՝ ԵՄ-ի (Գերմանիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա) շրջանակներում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի

Եթե ՀՀ-ում ՍԴ լիներ, նման այլանդակ ընտրություններ չէին լինի Sat, 07 Nov 2026 17:00:49 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով