Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

ԱԺ ծեծկռտուքի առիթով վարույթ է հարուցվել

ԱԺ ծեծկռտուքի առիթով վարույթ է հարուցվել

Mon, 09 Nov 2026 11:55:37 +0400


Գլխավոր դատախազությունից այսօր «Հրապարակին» հայտնեցին, որ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առիթով Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից հետո վիճաբանություն էր սկսվել ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների հետ, որը վերածվել էր քաշքշուկի, ապա՝ ծեծկռտուքի։

Դեպքից հետո տված ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն արդարացրեց, այլեւ խրախուսեց բռնությունը․ «Աթոռով ա, թե ինչ ա` համարժեք ա ու ճիշտ ա», ասել էր նա, մեկնաբանելով Վահագն Ալեքսանյանի կողմից ընդդիմադիրներին աթոռով հարվածելու փաստը։ Նաեւ հավելել էր․ «Դատապարտում եմ բռնությունը, բայց աջակցում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության այսօր ձեռնարկած միջոցառումներին, որովհետեւ, եթե որեւէ մեկն ընդդիմադիր է, դա չի նշանակում, որ ինքը պետք է լկտիանա»։ Լրագրողը նկատել է՝ բայց արդյո՞ք միջադեպի վերաբերյալ իր հրապարակային արձագանքով «կանաչ լույս» չի վառում բռնության միջոցով հարցեր լուծելու առաջ, եւ արդյո՞ք ընդունելի է խորհրդարանում ստեղծված իրավիճակը։ «Երբ Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամն ամբիոնից իրեն լկտի պահեց եւ, ի հեճուկս խնդրանքների, հորդորների, կոչերի, ներողություն չխնդրեց, պարզ էր, որ սրանով էլ ավարտվելու է»,- ասել է Փաշինյանը` ակնարկելով միջադեպից շատ առաջ` օգոստոսի 13-ին Էդգար Ղազարյանի ելույթը, որի ժամանակ նա մի բառ էր ասել` «սրիկայաբար»:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները

Ընդդիմության հայտարարությունից հետո ոտքի են ելել նաև երիտասարդական շարժումները Sat, 07 Nov 2026 10:25:37 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով