Երկուշաբթի , 9 Նոյեմբերի 2026

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում

Զելենսկու օգնականի մեծ եղբորն էլ սպանեցին․ Ուկրաինայի դեմ էր կռվում

Mon, 09 Nov 2026 23:05:36 +0400


Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակի ավագ եղբայրը՝ Վլադիմիր Պոդոլյակը, հավանաբար, կռվել է Ուկրաինայի դեմ և սպանվել է Կիրիլիվկայում, Զապորոժիեի մարզում:

«Սպանվածները Ուկրաինայում» նախագիծը նշում է, որ Վլադիմիր Պոդոլյակի մասին տեղեկատվությունը հասանելի է դարձել Ռոսստատից արտահոսքի շնորհիվ, հաղորդում է ZN.ua-ն՝ հղում անելով Mediazona-ին:

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահի խորհրդականի եղբայրը զոհվել է Զապորոժիեի մարզում ռուսական կողմից կռվելիս:

Դիմանկարում պատկերված է Վլադիմիր Պոդոլյակը՝ ռուսական բանակի գնդապետի համազգեստով:

Նրա կրծքավանդակին երևում են «Ռազմական հետախուզությունում ծառայության համար» կրծքանշանը, երկու «Արիության» շքանշաններ և այլ պարգևներ:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիրկորովն ու Պրիգոժինը ներառվել են Ուկրաինայի ՊՆ-ի սև ցուցակում

Կիրկորովն ու Պրիգոժինը ներառվել են Ուկրաինայի ՊՆ-ի սև ցուցակում Sat, 07 Nov 2026 13:00:39 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով