Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Աշոտյանն առաջարկում է Փաշինյանին մտցնել «Մագնիցկու ցուցակ»

«Հրապարակ»․ Աշոտյանն առաջարկում է Փաշինյանին մտցնել «Մագնիցկու ցուցակ»

Wed, 11 Nov 2026 08:20:16 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գեւորգյանի մահվան պատասխանատվությունը Նիկոլ Փաշինյանի ու նրա ռեժիմի ուսերին է, կարծում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա հիշեցնում է հայտնի «Մագնիցկու ցուցակի» մասին՝ առաջարկելով Փաշինյանին եւս ներառել այդ ցուցակի մեջ․«Տարիներ առաջ Ռուսաստանի բանտում մահացավ Սերգեյ Մագնիցկին, որը նույնպես նախնական կալանքի մեջ էր եւ մահացավ մինչեւ դատական վճիռը, առողջական խնդիրներով, սակայն եվրոպական կառույցներն այդ մահվան առիթով ոչ միայն խիստ դատապարտեցին ռուսական իշխանություններին, այլեւ սանկցիոն հատուկ ցուցակ կազմեցին, որը կոչվում էր «Մագնիցկու ցուցակ», դա դարձավ ունիվերսալ ակտ, սկզբում վերաբերում էր միայն Ռուսաստանին, հետո դարձավ ունիվերսալ մոտեցում բոլոր այն երկրների իշխանությունների նկատմամբ, որտեղ քաղաքական հետապնումներ, մահեր են արձանագրվում եւ ժամանակն է, որպեսզի մագնիցկու գլոբալ ակտի տրամաբանության մեջ, թեկուզեւ այդ ողբերգական առիթով, ինչպիսին Արսենի մահն էր, Հայաստանի իշխանությունների գործունեության վրա զոռով բացվեն եվրոպացիների եւ միջազգայինների աչքերը»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու

«Հրապարակ»․ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ կանի. ինչ հրատապ նախագիծ է ընդունելու Thu, 12 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով