Արսենի հետ երկար քայլում էինք, որևէ գանգատի մասին չի խոսել
Wed, 11 Nov 2026 11:37:16 +0400

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են կազմակերպել Հայաստանում Եվրամիության գրասենյակի առջև՝ պահանջելով արդարություն քրեակատարողական հիմնարկում մահացած Արսեն Գևորգյանի գործով։
Ակցիայի ընթացքում ԱԺ պատգամավոր Արեգա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Արսեն Գևորգյանը առողջական խնդիրներ չի ունեցել։
Նրա խոսքով՝ Ստեփանավանում նախընտրական քարոզարշավի ժամանակ իրենք բավական երկար ժամանակ միասին քայլել են, սակայն Գևորգյանը որևէ առողջական գանգատ չի հայտնել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր