Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Կողք կողքի քայլելու եւ միմյանց թիկունք լինելու զգացողությունը հզոր ուժ է

Կողք կողքի քայլելու եւ միմյանց թիկունք լինելու զգացողությունը հզոր ուժ է

Wed, 11 Nov 2026 16:45:43 +0400


Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու առաջադրված, 46-ամյա Արսեն Գեւորգյանը։ Պաշտոնական հաղորդագրությամբ` մահվան պատճառը սրտամկանի կաթվածն է` ինֆարկտը: Գեւորգյանը 14 համախոհների հետ, շինծու մեղադրանքներով ձերբակալվել էր ընտրություններից ընդամենը 20 օր առաջ։ «Հրապարակ»-ը գրում է, որ այդ մեկ մահը բավարար էր, որպեսզի արեւմտյան երկրներում զանգվածները դուրս գային փողոց: Ասեմ, որ մի ժամանակ մեզանում էլ էր այդպես. 2012-ի հունիսին «Հարսնաքար» ռեստորանում ստացած դաժան ծեծից մահացել էր ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի քիթ-կոկորդ-ականջ (ԼՈՌ) բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Նրա թաղման օրը տեղի ունեցավ հանրային բողոքի աննախադեպ ակցիա: Այն կազմակերպվել էր քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կողմից:

Կարծում եմ, որ նման մի բան էլ պետք է կազմակերպվի Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից: Եվ պետք է հրավերներ ուղարկվեն Երեւանում ԵՄ պատվիրակությանն ու արեւմտյան երկրների դեսպանատներին: Կգան դրանք, թե ոչ՝ էական չէ: Կարեւորը հրավերն ուղարկելն է ու իրենց կեղծ ժողովրդավարությունը քողազերծ անելը: Պետք է կազմակերպել նաեւ հնարավորինս բոլոր լրատվամիջոցների ու այդ թվում՝ դրսի, եթե առկա են, ներկայացուցիչների տեղափոխումն ու վերադարձը: Եթե դրանք խոչընդոտի բախվեն ճանապարհին ու ստիպված ետ վերադառնան, դա նույնիսկ ավելի արդյունավետ կլինի: Ի վերջո, վաղուց տարերային ակցիաներ չեն կազմակերպվում նույնիսկ Արեւմուտքում: Սեպտեմբերի վերջին ֆրանսիական բողոքի ցույցերը եւս ունեին իրենց կազմակերպիչները՝ ի դեմս առաջատար արհմիությունների: Դա արձանագրել էր նույնիսկ անգլիական ԲիԲիՍի-ն:
Կարծում եմ, որ գործող իշխանության դեմ պայքարի տեսակետից շատ ավելի արդյունավետ կլինի այդ մեկ ակցիան, քան մի քանի ժամով մետրոյում դրոշակ ու բուկլետ բաժանելը: Որովհետեւ այդ ակցիայի ականատեսը եւ թեկուզ Յութուբով դիտողը կտեսնի, որ «Ուժեղ Հայաստան»-ը չի վախենում այդ բնույթի ակցիաներից: Որպես նախկինում բազմաթվ նմանատիպ ակցիաների մասնակից (եւ այդ թվում՝ Վահե Ավետյանի թաղման), զգացել եմ նույնիսկ մեզ չմիացողների հարգանքը մեր նկատմամբ: Էլ չասած այդ ակցիաների մասնակիցների՝ կողք-կողքի քայլելու եւ միմյանց թիկունք լինելու զգացողության մասին, ինչը շատ հզոր ուժ է՝ դա որպես մասնակից եմ ասում:

Հաշվի առնելով երբեմնի «դուխով» Նիկոլի երբեմնի «կիրթ ու կառուցողական գործընկերոջ» շտապողականությունը Սահմանադրության փոփոխության առումով, այդ զգացողությունը պետք կգա այն ժամանակ, երբ մարդիկ պահանջեն դուրս գալ փողոց ու, ինչպես վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն է հորդորում, հեղափոխություն անեն: Իսկ ընդհանրապես՝ հեղափոխություն անելը, ինչպես հայտնի է, ժողովրդի իրավունքն ու պարտականությունն է, երբ կառավարությունը ոչնչացնում է մարդու բնական իրավունքները (կյանք, ազատություն եւ երջանկության ձգտում): Հենց այդպես է ամրագրված 1776-ին ընդունված՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության հռչակագրում: Իսկ Արսեն Գեւորգյանը սրտի կաթված ստացավ ու կորցրեց իր կյանքը կալանավայրում, ինչը տեղի չէր ունենա, եթե լիներ տանը՝ իր հարազատների հոգատարությամբ շրջապատված:

ՀԳ. Այնինչ, ընթերցելով կալանավայրում մահացած Արսեն Գեւորգյանի մահվան առնչությամբ նոյեմբերի 16-ին «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը եւ իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումներ կազմակերպելու՝ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությունը, հասկացա, որ ոչ մի հեղափոխություն էլ չի լինելու: Ու այդ դեպքում նշանակություն չունի, որ կազմակերպողը ոչ թե «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն է, այլ՝ «Հայաստան»-ը: Դա շատ լավ գիտակցում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ու այդ պատճառով էլ ուղղակի ձեռք է առնում ընդդիմությանը:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները մեզ պարգեւավճար են դառնալու

«Հրապարակ». Ավելի անկեղծ կլիներ, որ գրեին՝ այդ գումարները մեզ պարգեւավճար են դառնալու Wed, 11 Nov …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով