Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

Մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ Հայաստանը ներկա չէ

Մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը․ Հայաստանը ներկա չէ

Wed, 11 Nov 2026 18:00:27 +0400


Ռուսաստանը, որպես ՀԱՊԿ-ի այս տարվա նախագահող երկիր, գագաթնաժողովի օրակարգ է պատրաստել, որը գլոբալ անվտանգության հարցեր է ներառում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը նեղ կազմով։
«Ռուսական կողմը, որպես ՀԱՊԿ-ի գործող նախագահող երկիր, պատրաստել և կազմակերպության բոլոր

անդամների հետ համաձայնեցրել է մեր նիստի օրակարգը, որը գլոբալ և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերի քննարկում, ՀԱՊԿ-ի այս տարվա գործունեության ամփոփում և մեր փոխգործակցության հիմնական ուղղությունների վերաբերյալ նոր որոշումների ընդունում է ներառում», – նշել է ՌԴ նախագահը։
Խորհրդի նիստը մեկնարկել է Մոսկվայում։ Մասնակիցների թվում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի դերը երկրորդական է` ինչ որոշեն, այն էլ կանի

Փաշինյանի դերը երկրորդական է` ինչ որոշեն, այն էլ կանի Wed, 11 Nov 2026 21:15:26 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով