Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Հայաստանը ցանկանում է 120 մլն եվրո նոր վարկ վերցնել

Հայաստանը ցանկանում է 120 մլն եվրո նոր վարկ վերցնել

Wed, 11 Nov 2026 18:15:48 +0400


Ազգային ժողովը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց IV վարկային համաձայնագիրը» վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է 120 մլն եվրո գումար վերցնել, որը պետք է ամբողջությամբ ուղղվի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին։ Ինչ վերաբերում է վարկային պարտավարություններ կատարելուն, ապա վարկի մարումները սկսելու են իրականացնել 2031թ-ի մայիսից։ Մինչեւ 2041թ-ի մայիսը յուրաքանչյուր 6 ամիսը մեկ վճարվելու է 5 մլն 714 հազար 285 եվրո։

Նկատենք, որ 2031թ-ին նախատեսվում է անցկացնել հաջորդ խորհրդարանական ընտրությունները եւ այս վարկի վճարումը որ իշխանությանը կմնա որպես պարտավորություն` անորոշ է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը չի բացառել Իրանի Խարգ կղզին վերահսկողության տակ վերցնելու հնարավորությունը

Թրամփը չի բացառել Իրանի Խարգ կղզին վերահսկողության տակ վերցնելու հնարավորությունը Mon, 30 Mar 2026 11:00:58 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով