ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են գերիների նոր լայնածավալ փոխանակման մասին
Wed, 11 Nov 2026 18:30:13 +0400

ՌԴ-ն և Ուկրաինան պայմանավորվել են գերիների լայնածավալ փոխանակման մասին, պարամետրերը շուտով կհրապարակվեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։
Ռուսական պատվիրակության ղեկավարը հայտարարել է նաև, որ աշխարհին պետք է անվտանգության արդար համակարգ՝ ոչ ի վնաս որևէ երկրի: Նրա խոսքով՝ Եվրոպայում անվտանգության համակարգի հարցը պետք է լուծել ամբողջությամբ։
«Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց, որ Եվրոպայի գործող անվտանգության ողջ համակարգը շատ վատ է աշխատում։ Եվ, ըստ էության, ամբողջ օրգանիզմը հիվանդ է: Իսկ Ուկրաինայում պարզապես թարախապալար է պայթել, որը պետք է ամբողջությամբ բուժվի: Այստեղ սպեղանի դնելով չես բավարարվի, ուստի սա բանակցությունների կենտրոնական թեման էր», – ասել է Մեդինսկին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր