Ձայնից զրկեցին, իսկ Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարց քննարկվե՞լ է
Wed, 11 Nov 2026 19:38:28 +0400

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովը հայտարարել է, որ գագաթնաժողովում չի բարձրացվել ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը։
«Գագաթնաժողովում չի բարձրացվել ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը», – ասել է նա։
Հիշեցնենք, որ պաշտոնյան նաև նշել էր՝ հենց որ Հայաստանը որոշի վճարել իր չմարված վճարումները, այն կարող է վերականգնվել ՀԱՊԿ-ում իր անձնակազմը ուղարկելու և կազմակերպության աշխատանքներին մասնակցելու առումով։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Մոսկվայում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշել են զրկել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր