Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղից առաջ կարևոր հայտարարություն է արել հավաքականի կազմի մասին
Wed, 11 Nov 2026 21:20:17 +0400

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հայտարարել է, որ Կիպրոսի դեմ առաջիկա խաղում խաղադաշտ դուրս կգա երիտասարդացված կազմ։
Մարզչի խոսքով՝ մեկնարկային կազմում ընդգրկված ֆուտբոլիստներից 8-ը կլինեն մինչև 23 տարեկան, ևս երկուսը՝ մինչև 27 տարեկան։ Ընդ որում՝ խաղադաշտում չի լինի 30 տարեկան որևէ ֆուտբոլիստ։
«Դուք վաղը կտեսնեք մի թիմ, ինչի մասին ես երկար ժամանակ խոսել եմ՝ սերնդափոխության մասին։ Ես հստակ գիտեմ՝ ուր եմ գնում իմ թիմի հետ»,- նշել է Մելիքյանը։
Նա ընդգծել է, որ անկախ առաջիկա երկու հանդիպումների արդյունքներից՝ հավաքականը շարունակելու է շարժվել երիտասարդացման ճանապարհով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր