1 միլիոն եվրո կստանա՝ հնության հայտնաբերելու համար
Wed, 11 Nov 2026 23:30:34 +0400

Իսպանիայում Ուբեդա քաղաքի բնակիչը կստանա մեկ միլիոն եվրո պարգեւատրում՝ շինության պատի մեջ միջնադարյան եկեղեցու ֆասադը հայտնաբերելու համար։ Այս մասին հայտնում է El País պարբերականը։ Համաձայն հաղորդման, տղամարդը եկեղեցու ֆասադը հայտնաբերել էր դեռ 2016 թվականին, երբ Ուբեդայի կենտրոնում իր գնած շինությունում սկսել էր նորոգություն իրականացնել։ Պարզվել է, որ հայտնաբերված ֆասադը պատկանել է Ս․ Գեորգի անվան հոսպիտալի եկեղեցուն, որը կառուցվել էր դեռ 1347 թվականին։ Ֆասադի երկարությունը 15 մետր է, բարձրությունը՝ 11 մետր։ Հայտնաբերված արտեֆակտը հետազոտվել է մասնագետների կողմից։ Այն ժամանակ Անդալուսիայի շրջանի իշխանությունները հրաժարվել էին վճարել պարգեւատրումը։ Տղամարդը դիմել էր դատարան եւ Իսպանիայի Գերագույն դատարանը որոշել է, որ պարգեւատրումը պետք է վճարվի։ Ներկայումս տղամարդը բանակցում է իշխանությունների հետ՝ գտածոյի ռեստավրացիայի հարցի շուրջ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր