Հինգշաբթի , 12 Նոյեմբերի 2026

«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը ուր է գնալու

«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը ուր է գնալու

Thu, 12 Nov 2026 12:07:13 +0400


Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվել առանձնահատուկ պահանջարկ ունեցող, այսպես կոչված՝ «գոլդ» պետհամարանիշների էլեկտրոնային աճուրդների արդյունքում ձևավորված 6,5 միլիարդ դրամի մուտքերն ուղղել ՀՀ ներքին գործերի նախարարության կարիքներին։

Որոշման հիմնավորման համաձայն՝ նշված գումարը գոյացել է դեռևս 2024 թվականից սկսած իրականացվող էլեկտրոնային աճուրդների արդյունքում։

Ներկայացված տվյալներով՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների վաճառքից ստացված փաստացի մուտքերը կազմել են 410 մլն 150 հազար 500 դրամ։ Այդ գումարից ՆԳՆ-ին արդեն հատկացվել է 148 մլն 542 հազար 900 դրամ։

Չհատկացված մնացորդը՝ 261 մլն 607 հազար 600 դրամ, նույնպես ներառվել է նախարարությանը փոխանցվելիք միջոցների կազմում։
Ըստ կառավարության որոշման՝ 6,5 միլիարդ դրամն ուղղվելու է ՆԳՆ-ի «Ոլորտի քաղաքականության մշակում, կառավարում, կենտրոնացված միջոցառումներ, մոնիտորինգ և վերահսկողություն» ծրագրի իրականացմանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել

Քլոե Քարդաշյանի նախկին ամուսինը ութ օրում ավելի քան 50 հազար դոլար է վաստակել Sat, 07 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով