Հորմուզի նեղուցի հարցում հասել են համաձայնության
Thu, 12 Nov 2026 20:00:30 +0400

Թեհրանն ու Մասքաթը հասել են փոխըմբռնման՝ Հորմուզի նեղուցով նավագնացության ուղիների հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը՝ Al Jazeera-ի հետ զրույցում։ «Մենք փոխհասկացության ենք հասել Օմանի հետ՝ նավագնացության միջանցքի եւ Հորմուզի նեղուցում նավագնացության բաժանման հարցում»,- ասել է Ղալիբաֆը։
Նա նաեւ նշել է, որ Հորմուզի նեղուցի կարգավիճակը չի վերադառնա այն վիճակին, որը եղել է նախքան պատերազմը։ Դա եւ ձեռք բերված համաձայնության մաս է կազմում, եւ Թեհրանի կողմից ներկայացված յոթկետանի առաջարկների, ասել է Իրանի խորհրդարանի նախագահը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր