Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել
Thu, 12 Nov 2026 20:29:27 +0400

Գրել ենք, որ Դուբլինում, Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակում, այս րոպեներին ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Տեղեկությունը հայտնել էր վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են, որ հանդիպումը նախաձեռնել է հայկական կողմը։
Հիշեցնենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովը տեղի է ունենում Իռլանդիայի մայրաքաղաքում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր