Իրանի բանակին լիակատար ազատություն է տվել
Fri, 13 Nov 2026 00:30:17 +0400

Իրանի Գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին հրամանագիր է ստորագրել, որով թույլատրել է երկրի զինված ուժերին ռազմական գործողություններ անցկացնել հարկ եղած դեպքում՝ առանց աշխարհագրական սահմանափակումների։ այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորոպուսի հրամանատարի ավագ խորհրդական Մոհամադ Ռեզա Նաղդին։ Նա մանրամասնել է, որ փաստաթուղթը իրանական զինված ուժերին գործողությունների լիակատար ազատություն է տվել հակառակորդի դեմ գործողությունների իրականացման հարցում։Նա նշել է, որ ամենափոքր ագրեսիայի դեպքում իրանական զինված ուժերը կհասցնեն համապատասխան հարված աշխարհի ցանկացած կետում, որը հարմար գտնեն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր