Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում․ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել զինվորներին

Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի բանակում․ հարազատներին թույլ չեն տալիս տեսակցել զինվորներին

Sat, 14 Nov 2026 13:30:45 +0400


Ադրբեջանական բանակ վերջերս զորակոչված երիտասարդ զինծառայողների առողջությունը պաշտպանելու համար, զորամասերում ժամանակավորապես սահմանափակումներ են մտցվել ընտանիքների հետ այցելությունների վրա, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։

Ըստ այդ երկրի ռազմական գերատեսչության՝ զորամասերում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել շնչառական հիվանդությունների, այդ թվում՝ գրիպի տարածումը անձնակազմի շրջանում։

Նախարարությունը կոչ է արել երիտասարդ զինծառայողների ծնողներին և բոլոր քաղաքացիներին ըմբռնումով մոտենալ սահմանափակումներին, հաշվի առնել զինվորների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունը և ժամանակավորապես զերծ մնալ այն զորամասերը այցելելուց, որտեղ նրանք ծառայում են։

Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, որ սահմանափակումների վերացումից հետո հանրությանը կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արդեն չեն էլ ասում` հարաբերությունները կարգավորեք, ասում են` Ադրբեջանի պահանջները կատարեք

Արդեն չեն էլ ասում` հարաբերությունները կարգավորեք, ասում են` Ադրբեջանի պահանջները կատարեք Thu, 12 Nov 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով