Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Հարավային Կովկասի մասին

Թուրքիայի ԱԳ նախարարը՝ Հարավային Կովկասի մասին

Mon, 16 Nov 2026 13:00:28 +0400


Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 17-ին Բրյուսելում կմասնակցի Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի շրջանակում անցկացվող տարածաշրջանային անվտանգության և փոխկապակցվածության հարցերով նախարարների հանդիպմանը։

Հանդիպմանը կմասնակցեն ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Կենտրոնական Ասիայի երկրների ներկայացուցիչները։

Օրակարգում են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները, Սև ծովի անվտանգության հարցերը, ինչպես նաև Սև ծովը, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան կապող էներգետիկ ու տրանսպորտային նախագծերը։

Սև ծովին նվիրված քննարկումներում նախատեսվում է անդրադառնալ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ազդեցությանը, ծովային անվտանգությանը, հացահատիկի փոխադրումներին և կարևոր ենթակառուցվածքների պաշտպանությանը։

Ակնկալվում է, որ Ֆիդանը կշեշտի Սև ծովում անվտանգության ապահովման հարցում տարածաշրջանային երկրների դերը և Մոնտրոյի կոնվենցիայի կարևորությունը։ Նա նաև կներկայացնի Թուրքիայի դիրքորոշումը տարածաշրջանային տրանսպորտային ու էներգետիկ նախագծերի վերաբերյալ, փոխանցում է Ermenihaber-ը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանն ու Ուկրաինան մի հարցում համաձայնության են եկել․ Ջարեդ Քուշներ

Ռուսաստանն ու Ուկրաինան մի հարցում համաձայնության են եկել․ Ջարեդ Քուշներ Fri, 13 Nov 2026 19:00:24 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով