Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Կբացահայտվի՝ երբ և ինչու խզվեցին հարաբերությունները

Կբացահայտվի՝ երբ և ինչու խզվեցին հարաբերությունները

Mon, 16 Nov 2026 13:49:35 +0400


Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ առաջին անգամ հրապարակելու է տեղեկություններ այն մասին, թե ինչ հանգամանքներում և ինչու են խզվել ՀԱԿ-ի ու Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները։

Այս մասին նա ասել է «Հայաստան» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք վերաբերում էին Հայաստանում ժողովրդավարության հետընթացին, քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությանը և իրավական երաշխիքներին։

Զուրաբյանի խոսքով՝ ներկայացվելիք տեղեկությունները թույլ կտան հասկանալ, թե ինչու է Հայաստանը, որը ժամանակին ներկայացվում էր որպես ժողովրդավարության բաստիոն, աստիճանաբար վերածվում ժողովրդավարության գերեզմանի։

Նա նաև հայտարարել է, որ իր գնահատմամբ՝ այդ գործընթացի գլխավոր պատասխանատուն հենց Նիկոլ Փաշինյանն է՝ նրան անվանելով Հայաստանի ժողովրդավարության գերեզմանափոր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի և նրա կնոջ՝ Բիանկայի հետ իր հարաբերությունների մասին

«Ես աչք էի փակում ամեն ինչի վրա՝ հանուն երեխաների». Քիմ Քարդաշյանը՝ Քանյե Ուեսթի և նրա …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով