Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Մերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարել

Մերցն այլևս չի կարող ինքնաթիռ վարել

Mon, 16 Nov 2026 17:00:28 +0400


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը դադարեցրել է ինքնաթիռներ վարելը, իսկ նրա մասնավոր օդաչուի լիցենզիան կասեցվել է: Այս մասին հայտնել է Bild թերթը։

Մերցը մասնավոր օդաչուի լիցենզիան ստացել է 2009 թվականին, իսկ ավելի ուշ ձեռք է բերել Diamond DA62 թեթև ինքնաթիռ: Մասնավորապես, 2022 թվականին Մերցը լրատվամիջոցների ուշադրությունը գրավեց, երբ իր ինքնաթիռով ուղևորվեց Զիլտ կղզի՝ նախկին քաղաքական գործիչ Քրիստիան Լինդների հարսանիքին մասնակցելու համար։

Շաբաթավերջին կանցլերը կրկին լուսանկարվեց թեթև ինքնաթիռի խցիկում: Այս անգամ նա Բեռլինից թռչում էր Շլեզվիգ-Հոլշտեյնի Նոյմյունստեր՝ մասնակցելու իր Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (CDU) կուսակցության նահանգային համագումարին: Չնայած որոշ լրատվամիջոցներ կարծում էին, որ Մերցը եղել է ղեկի մոտ, նա պարզապես ինքնաթիռի ուղևոր էր, հաղորդում է թերթը:

Թերթի տվյալներով՝ կանցլերը վաճառել է իր անձնական ինքնաթիռը և այլևս անձամբ չի վարում այն։ Թերթը հաղորդում է, որ Գերմանիայի վարչապետը, իբրև, հրաժարվել է այս հոբբիից ժամանակի սղության պատճառով։ Օդաչուի լիցենզիան ուժի մեջ պահելու համար դրա տերը պետք է պարբերաբար մարզվի։ Թերթը ընդգծում է, որ դա չի նշանակում նրա լիցենզիայի կորուստ. լիցենզիան երկարաձգելու համար Մերցը պարզապես պետք է փորձնական թռիչք կատարի հրահանգչի հետ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ ի՞նչ է հայտնի

Ռուսաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ ի՞նչ է հայտնի Wed, 21 Oct 2026 22:30:29 +0400 Կալինինգրադի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով