Միասին այսօր գնացինք բանտ, որ եղբայրս կարողանա շնորհավորել որդուն
Tue, 17 Nov 2026 00:24:12 +0400

Դավիթը եղբորս՝ Սեդրակի որդին է։ Այսօր նաև նրա ծննդյան օրն էր. 10 տարեկան դարձավ։ Միասին այսօր գնացինք բանտ, որ ապօրինի կալանավորված եղբայրս կարողանա շնորհավորել իր որդուն։
Սեդրակն ամուր է՝ ինձնից շատ ավելի ամուր։ Բայց այն, ինչ այս անիմաստ կալանքներով անում են երեխաների և ընտանիքների հետ, ներում չունի։
Դատավորնե՛ր, քննիչնե՛ր, դատախազնե՛ր, ցանկությունը Նիկոլինն է, բայց իրականացնողը դուք եք։
Սա մենք չենք մոռանալու։
Շնորհակալ եմ բոլորին ջերմ խոսքերի և մաղթանքների համար
Գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր