Թուրքիայում 6.7 մլն երեխա ապրում է աղքատության մեջ
Sat, 21 Nov 2026 11:30:25 +0400

Երեխաների իրավունքների համաշխարհային օրվա կապակցությամբ Թուրքիայի բժիշկների ասոցիացիան (TTB) հայտարարել է, որ երկրում շուրջ 6.7 մլն երեխա ապրում է աղքատության մեջ։ Ասոցիացիան ընդգծել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներով՝ 1-17 տարեկան երեխաների 36.8%-ը գտնվում է աղքատության վտանգի տակ։
Երեխաների աշխատանքի խնդիրը ևս խորանում է․ Թուրքիայում 15-17 տարեկան աշխատողների թիվը 2021 թ. 520 000-ից 2025 թ. հասել է 882 000-ի։ TTB-ն ընդգծել է, որ աղքատությունը, բռնությունն ու աշխատանքային շահագործումը շարունակում են վտանգել երեխաների կյանքն ու ապագան Թուրքիայում։Երեխաների իրավունքների համաշխարհային օրվա կապակցությամբ Թուրքիայի բժիշկների ասոցիացիան (TTB) հայտարարել է, որ երկրում շուրջ 6.7 մլն երեխա ապրում է աղքատության մեջ։ Ասոցիացիան ընդգծել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա խնդիրները։
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) տվյալներով՝ 1-17 տարեկան երեխաների 36.8%-ը գտնվում է աղքատության վտանգի տակ։
Երեխաների աշխատանքի խնդիրը ևս խորանում է․ Թուրքիայում 15-17 տարեկան աշխատողների թիվը 2021 թ. 520 000-ից 2025 թ. հասել է 882 000-ի։ TTB-ն ընդգծել է, որ աղքատությունը, բռնությունն ու աշխատանքային շահագործումը շարունակում են վտանգել երեխաների կյանքն ու ապագան Թուրքիայում, փոխանցում է Ermenihaber-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր