Շուրջ 800 մարդ տարհանվել է
Sat, 21 Nov 2026 15:30:02 +0400

Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պա-դը-Կալե դեպարտամենտում մոտ 800 բնակիչ է տարհանվել Կանշ գետի ջրի մակարդակի բարձրացման պատճառով, հաղորդում է Le Monde թերթը՝ հղում անելով պրեֆեկտուրային։
«Կանշ գետը հասել է իր գագաթնակետին և կմնա բարձր՝ մինչև շաբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին», – նշել է թերթը։
Նոյեմբերի 19-ից ի վեր մոտ 800 մարդ է տարհանվել։
Պրեֆեկտուրայի տվյալներով՝ դեպարտամենտի 115 համայնքներում մոտ 800 տուն է վնասվել։ Իշխանությունները տարհանել են չորս տարրական դպրոց, երկու միջնակարգ դպրոց և մեկ ավագ դպրոց։ Անցած գիշեր 450 մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի։
Կանշ գետը գտնվում է նարնջագույն ջրհեղեղի վտանգի տակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր