Շաբաթ , 21 Նոյեմբերի 2026

Ցանկանում է Ուկրաինական ճգնաժամը կարգավորել մինչեւ «կաղ բադիկ» դառնալը

Ցանկանում է Ուկրաինական ճգնաժամը կարգավորել մինչեւ «կաղ բադիկ» դառնալը

Sat, 21 Nov 2026 19:30:52 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ԵՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել են, որ նախագահ Թրամփը մտադիր է Ուկրաինական հակամարտության կարգավորմանը հասնել մինչեւ հունվարի սկիզբ։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Դա նշանակում է ըստ էության, որ Թրամփը ցանկանում է Մոսկվայի եւ Կիեւի միջեւ հաշտության համաձայնագիրը կնքել տալ, նախքան կդառնա «կաղ բադիկ» ներամերիկյան իրականությունում, երբ դեմոկրատները իրենց հսկողության տակ առնեն Կոնգրեսը։

Հիշեցնենք, որ Չինաստանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած բանակցություններից հետո, նախագահ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, կոչ անելով նրան խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ, ինչպես գրում է The Washington Post պարբերականը։ Թրամփը ասել է, որ Մոսկվան պատրաստ է գործարք կնքել, իսկ Եվրոպան կարող է Կիեւի համար նախատեսված ֆինանսական հատկացումները ծախսել սեփական կարիքների համար։ Նա նաեւ նշել է, որ քննարկվում են՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության դիմաց տարածքային զիջումների հարցը, որպես բանակցային տարբերակ՝ Ռուս-Ուկրաինական հակամարտության կարգավորման համար։
Նարեկ Հարությունյան

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփն աշխարհի ամենահզոր երկրների թվում նշել է Ռուսաստանին

Թրամփն աշխարհի ամենահզոր երկրների թվում նշել է Ռուսաստանին Sat, 21 Nov 2026 10:38:29 +0400 Ռուսաստանը, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով