Հնարավոր է նոր ամերիկա-ռուս-ուկրաինական բանակցություններ լինեն
Sun, 22 Nov 2026 17:30:30 +0400

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավոր է համարել նոր եռակողմ հանդիպման անցկացումը՝ իր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Դա կարող է լինել «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովին, որը կայանալու է Միացյալ Նահանգներին։ Նա նշել է, որ ամերիկյան կողմը հետաքրքրված է հատկապես, որ բանակցությունները անցկացվեն մինչեւ Ս․ Ծննդյան տոները։ Զելենսկին նաեւ ասել է, որ նախքան հանդիպումը, երեք կողմերի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականները պետ ք համաձայնեցնեն հնարավոր օրակակարգը եւ սահմանեն այն արդյունքները, որոնք պետք է բերեն հակամարտության ապաէսկալացիային եւ պատերազմի ավարտին։ Կիեւը սակայն դեռեւս հրավեր չի ստացել «Մեծ Քսանյակի» մասնակցության, թեեւ մի շարք համաշխարհային առաջնորդներ առաջարկել են Վաշինգտոնին՝ հրավիրել Կիեւին այդ միջոցառմանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր