Ադեկվատ չե՛ն․ Լավրովի կոշտ պատասխանը՝ Գերմանիայի և ՄԹ ՊՆ ղեկավարներին
Sun, 22 Nov 2026 20:45:55 +0400

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների ղեկավարները, ըստ ամենայնի, «ոչ ադեկվատ վիճակում են»։ Այսպես է նախարարը պատասխանել Ռուսաստանի տարածքին Ուկրաինայի ԶՈւ հարվածների վերաբերյալ նախարարների արտահայտությունների մասին «Վեստի» տեղեկատվական ծառայության թղթակցի հարցին։
«Ես չեմ կարող մեկնաբանել մարդկանց արտահայտությունները, որոնք, իմ կարծիքով, գտնվում են ոչ ադեկվատ վիճակում»,-ասել է Լավրովը։
Ավելի վաղ Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարներ Բորիս Պիստորիուսը և Ուես Սթրիթինգը Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստից հետո հանդես էին եկել Ռուսաստանի խորքը Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածների վերաբերյալ ԱՄՆ-ի քննադատության դեմ։
Միչև այդ Պենտագոնի ղեկավարի տեղակալ Քոլբին հայտարարել էր, որ Կիևի «խորքային հարվածները» Ռուսաստանին՝ հակամարտության ավարտի չեն տանում։
Նույն օրը Պիստորիուսը Կիևի հարվածները քննադատելը «հիմար գործ» էր անվանել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր