Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Ածխաթթու գազից զանգվածային թունավորում՝ եկեղեցում

Ածխաթթու գազից զանգվածային թունավորում՝ եկեղեցում

Mon, 23 Nov 2026 18:30:45 +0400


Գերմանիայի Բավարիայի երկրամասի Ալգայի քրիստոնեական եկեղեցիներից մեկում ածխաթթու գազից զանգվածային թունավորման դեպք է տեղի ունեցել։ Տուժել է տասնինը մարդ։ Այս մասին հայտնում է Focus Online-ը, վկայակոչելով տեղի ոստիկանների փոխանցած տվյալները։ Համաձայն հաղորդման, դեպքը տեղի է ունեցել Բադ-Գրյոնենբախի համայնքում։ Պատճառը եղել է ջեռուցման համակարգում եղած խափանումը։ Չորս մարդու վիճակը տուժածներից բժիշկները գնահատել են ծանր։ Դեպքի վայրում մեծածավալ գործողություն է իրականացվում՝ վտանգների վերամցան ուղղությամբ՝ ոստիկանների, փրկարար եւ արտակարգ ծառայությունների, արագ արձագանքման բուժ բրիգադների մասնակցությամբ։ Սկսվել է հետաքննություն՝ միջադեպի պատճառներն ու բոլոր հանգամանքները պարզելու համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին

Ռուսները զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին Thu, 22 Oct 2026 15:00:24 +0400 Ռուսական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով