Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Ո՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է

Ո՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է

Mon, 23 Nov 2026 18:26:04 +0400


«Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանի կողմից հրապարակված նոր Սահմանադրության նախագծին և վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ Սահմանադրության նախագիծն արտաքին թելադրանքով և նման բովանդակությամբ չպետք է ներկայացվի հանրաքվեի։

Անկախության մասին հռչակագրին հղումը հանելը ցույց է տալիս, որ այս իշխանությունները Հայաստանը տանում են դեպի անկախության և ինքնիշխանության կորստի։ Միևնույն ժամանակ, նախագիծը պարունակում է բազմաթիվ անընդունելի կետեր մարդու իրավունքների, իշխանության ճյուղերի գործառույթների, դատական և օրենսդիր մարմինների ուզուրպացման, անկախ մարմինների վերաբերյալ, որոնք որևէ աղերս չունեն ժողովրդավարության և իշխանությունների տարանջատման սկզբունքների հետ։
Սեփական հակաժողովրդավարական քայլերի և ապօրինությունների ամրագրումը Սահմանադրության մեջ այն դարձնում է Նիկոլ Փաշինյանի հագով կարված վերարկու՝ գործող կոստյումի փոխարեն։

Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք մեր հանրությանը ներկայացնել «նոր Սահմանադրության» անվան տակ ժողովրդին հրամցված այս արկածախնդրության բացասական և վտանգավոր կետերի մասին մանրամասն տեղեկություն։
Սիրելի՛ ժողովուրդ, սա «Քո Սահմանադրությունը» չէ, «նրա Սահմանադրությունն» է։
Ո՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը։

Գրել է Մանե Թանդիլյանը

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եթե կարողանար` ԱՄՆ-ի Սահմանադրությունն էլ կփոխեր, հանուն Ալիևի

Եթե կարողանար` ԱՄՆ-ի Սահմանադրությունն էլ կփոխեր, հանուն Ալիևի Mon, 23 Nov 2026 17:15:48 +0400 Հայաստանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով