Հիմա էլ աշակերտուհի է ուշագնաց եղել Մակրոնի ներկայությամբ․ նոր միջադեպ
Mon, 23 Nov 2026 22:42:49 +0400

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ընդհատել է իր ելույթը Թուլուզի Airbus գործարանում այն բանից հետո, երբ ավագ դպրոցի աշակերտուհիներից մեկն ուշագնաց է եղել, հաղորդում է BFMTV-ն։
Մակրոնը մի քանի րոպե դադար է տվել և աղջկան մի բաժակ ջուր է տվել։ Դրանից հետո նրան դուրս են հանել ամբոխի միջից, որից հետո նախագահը շարունակել է իր ելույթը։
Մեկնաբանելով միջադեպը՝ Մակրոնը նշել է, որ նման բանը լիովին նորմալ է։ «Հատկապես, եթե դուք չեք նախաճաշել կամ շատ վաղ եք նախաճաշել», – ասել է Ֆրանսիայի նախագահը։
Մակրոնի այցը «Ընտրեք Ֆրանսիան» տնտեսական գագաթնաժողովի մի մասն էր, որը նվիրված էր տարածաշրջանում նոր արդյունաբերական ներդրումների ներգրավմանը։
Սա առաջին նման միջադեպը չէ Ֆրանսիայի առաջնորդի մասնակցությամբ միջոցառումների ժամանակ։ Նոյեմբերի 11-ին Փարիզի Ելիսեյան պալատում Սլովակիայի նախագահ Պիտեր Պելեգրինիի հետ հանդիպման ժամանակ պատվո պահակախմբի երկու անդամ ուշաթափվել են և ընկել գետնին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր