Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

Բողոքի ցույցերի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

Բողոքի ցույցերի պատճառով հարյուրավոր չվերթներ են չեղարկվել

Mon, 23 Nov 2026 22:54:37 +0400


Սոցիալական նպաստների կրճատման դեմ բողոքի ցույցերը կաթվածահար են արել Բելգիայում ավիափոխադրումները. չեղարկվել է ավելի քան 500 չվերթ, ինչը ազդել է ավելի քան 51,000 ուղևորի վրա:

Այս մասին հայտնել է երկրի տրանսպորտային իրավիճակը մոնիթորինգ անող Touring ընկերությունը։

Բրյուսելի միջազգային օդանավակայանում չեղարկվել է 405 չվերթ՝ ընդհանուրի մոտ 95%-ը: Շարլեռուա օդանավակայանն ամբողջությամբ դադարեցրել է չվերթները, իսկ Լիեժի օդանավակայանը՝ որոշ մեկնումներ և ժամանումներ։

Երկուշաբթի օրը Բրյուսելում տեղի է ունեցել լայնածավալ ցույց՝ կառավարության կողմից սոցիալական նպաստները կրճատելու ծրագրերի դեմ: Ցուցարարների շարասյունը երթով շարժվել է Նորդ կայարանից մինչև Միդի կայարան՝ մայրաքաղաքի բուլվարներով:

Կազմակերպիչների խոսքով՝ սպասվում էր մոտ 50,000 մարդու մասնակցություն:

Ոստիկանությունը ցուցարարների թիվը գնահատել է մոտ 45,000:

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թուրքերը չեղարկել են թռիչքները Հայաստան և Ռուսաստան

Թուրքերը չեղարկել են թռիչքները Հայաստան և Ռուսաստան Wed, 02 Sep 2026 13:30:48 +0400 Թուրքական բյուջետային …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով