Ուրբաթ , 6 Նոյեմբերի 2026

Թուրքերը չեղարկել են թռիչքները Հայաստան և Ռուսաստան

Թուրքերը չեղարկել են թռիչքները Հայաստան և Ռուսաստան

Wed, 02 Sep 2026 13:30:48 +0400


Թուրքական բյուջետային Pegasus ավիաընկերությունը չեղարկել է Բոդրումից Մոսկվա թռիչքի առնվազն մեկ չվերթ, որը պետք է մեկներ սեպտեմբերի 2-ի գիշերը ժամը 00:05-ին, ըստ ռուսական Telegram ալիքների։

PC1456 չվերթի ուղևորների խոսքով՝ նրանց տեղեկացվել է, որ բոլոր թուրքական ավիաընկերությունները չեղարկել են թռիչքները «օդային տարածքի իրավիճակի» պատճառով։

Վնուկովո օդանավակայանի թռիչքների ցուցատախտակի վրա նաև Մոսկվայից Pegasus-ի մի քանի չվերթներ են չեղարկվել՝ երկուսը դեպի Ստամբուլ, մեկը դեպի Բոդրում և մեկը դեպի Դալաման։

Ավելին, թռիչքների ցուցատախտակների համաձայն՝ գիշերը և առավոտյան չեղարկվել են նաև Turkish Airlines-ի առնվազն երկու թռիչք դեպի Ստամբուլ, մեկ Nesma Airlines-ի թռիչք դեպի Շարմ էլ Շեյխ և մեկ Shirak Avia-ի թռիչք դեպի Երևան։ Միևնույն ժամանակ, Turkish Airlines-ի օրվա թռիչքների ժամանակացույցը մնացել է անփոփոխ։

Սեպտեմբերի 2-ի գիշերը Վնուկովո օդանավակայանում անվտանգության նկատառումներից ելնելով ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

Ռուսաստանի խոշորագույն օդանավակայաններում՝ Շերեմետևոյում, Դոմոդեդովոյում, Վնուկովոյում, Պուլկովոյում և Սոչիում, գրանցվել են խոշոր չվերթների խափանումներ: Հարյուրավոր չվերթներ մի քանի ժամով հետաձգվել են, իսկ տասնյակները՝ չեղարկվել: Առավել բարդ իրավիճակը ստեղծվել է Կալինինգրադ, Սոչի, Սանկտ Պետերբուրգ և Անթալիա երթուղիներում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանցի զինծառայողը դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է Երևան

Ադրբեջանցի զինծառայողը դեպքի գիշերը Սիսիանից տեղափոխվել է Երևան Mon, 05 Oct 2026 18:15:07 +0400 Հայ …