Ռուսաստանում ահաբեկչություն է կանխվել․ մանրամասներ
Tue, 24 Nov 2026 14:30:27 +0400

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը Ռուսաստանի քաղաքացի 22-ամյա երիտասարդ է ձերբակալել, որը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել ն Ստավրոպոլի երկրամասի Կիսլովոդսկ քաղաքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴԾ–ն։
«Նա ծրագրել էր Ռուսաստանում արգելված միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամների ցուցումով պայթեցնել հրեական պաշտամունքային հաստատության ծխականներին»,– ասված է հաղորդագրությունում։
Ձերբակալվածը հարցաքննության ժամանակ ընդունել է մեղքը և հայտնել, որ ահաբեկչությունն իրականացնելուց հետո մտադիր էր եղել մեկնել Սիրիա՝ ապօրինի զինված կազմավորումների գործունեությանը մասնակցելու նպատակով։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր