Երեքշաբթի , 24 Նոյեմբերի 2026

ՔՊ-ն համայնքապետի «ինադու»` դեմ է քվեարկել

ՔՊ-ն համայնքապետի «ինադու»` դեմ է քվեարկել

Tue, 24 Nov 2026 21:45:52 +0400


Նոյեմբերի 29-ին Նոյեմբերյան խոշոր համայնքում տեղի կունենան ավագանու համամասնական ընտրություններ, որին մասնակցում են «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Նոյեմբերի 23-ին «Տավուշ» մարզային հեռուստաընկերության ուղիղ եթերում բանավեճ կայացավ, որին մասնակցեցին այդ 3 կուսակցություների ընտրական ցուցակները ղեկավարող Արսեն Աղաբաբյանը, Մխիթար Խաչիկյանը և Նարեկ Սիրադեղյանը։ Բանավեճի ընթացքում Նարեկ Սիրադեղյանն Արսեն Աղաբաբյանին հարց ուղղեց, թե նա` որպես համայնքի ղեկավար, ինչպե՞ս է գնահատում համայնքի ավագանու 21 անդամների կատարած աշխատանքը, այդ թվում՝ ընդդիմադիր խմբակցության անդամների աշխատանքը:

Արսեն Աղաբաբյանը պատասխանեց, որ իրենք մի շարք որոշներ են կայացրել՝ ի շահ Նոյեմբերյան համայնքի զարգացման, իսկ ավագանու ՔՊ խմբակցությունը դեմ է քվեարկել բոլոր այն որոշումներին, որոնք կապված են համայնքի բյուջեից արվող ծախսերի հետ։ ՔՊ խմբակցությունը դեմ կամ ձեռնպահ է քվեարկել նաեւ Նոյեմբերյան համայնքի մանկապարտեզներում, երաժշտական, արվեստի դպրոցներում երեխաների ուսումն անվճար դարձնելու վերաբերյալ ավագանու որոշումներին։ Բայց որոշումն անցել է` Նոյեմբերյանի մանկապարտեզներում, երաժշտական, արվեստի դպրոցներում երեխաների ուսումն անվճար է։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են

«Հրապարակ»․ Արսեն Գևորգյանի մահից հետո վախեցել, խափանման միջոցները փոխել են Tue, 24 Nov 2026 08:00:56 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով