Հինգշաբթի , 26 Նոյեմբերի 2026

Նիկոլը կարծում է, թե այսօրվա ընդդիմության մեջ էլի Գեղամ Նազարյաններ կգտնի

Նիկոլը կարծում է, թե այսօրվա ընդդիմության մեջ էլի Գեղամ Նազարյաններ կգտնի

Wed, 25 Nov 2026 20:45:35 +0400


Նիկոլի հույսը ընդդիմության շարքերում Գեղամ Նազարյաններ գտնելն է՝ մարդկանց, որոնք պատրաստ կլինեն ուրանալ ամեն ինչ, դավաճանել իրենց սկզբունքներին, հրաժարվել նախկին արժեքներից և նոր տերեր փնտրել։ Սա սեփական արժեքային համակարգից զուրկ մարդու հոգեբանություն է, երբ նա՝ իր իսկ խեղված պատկերացումներով առաջնորդվելով, փորձում է գտնել իր նմաններին՝ սեփական գոյությունն ու վարքագիծն արդարացնելու համար։

Նիկոլը չի պատկերացնում, որ քաղաքականության մեջ կարող են լինել մարդիկ, որոնց համար սկզբունքները պաշտոնից, փողից, իշխանությունից, տաբեր խոստումներից ու անձնական շահից վեր են։ Նա իր շուրջը փնտրում է իր նմաններին, որովհետև չի հավատում, որ հնարավոր է սեփական համոզմունքներին հավատարիմ մնալ՝ առանց նոր տերերի առաջ խոնարհվելու եւ շահով գայթակղվելու։
Նիկոլ, այս ընդդիմության մեջ Գեղամ Նազարյաններ չկան, որոնց կարելի է հեշտությամբ գնել, համոզել, որ ուրանան իրենց անցյալը կամ ստիպել ընդունել քո ու Ալիևի շահերին համապատասխանեցված սահմանադրությունը։

Դու կարող ես փնտրել, կարող ես հուսալ, կարող ես փորձել, բայց մի՛ կարծիր, թե բոլորը պատրաստ են ամեն ինչ զոհաբերելու՝ հանուն իշխանության ու փողի։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անսահմանադրական վիճակ

Անսահմանադրական վիճակ Thu, 26 Nov 2026 16:45:04 +0400 Որպեսզի ալիեւյան սահմանադրությունն էլ չարժանանա ակադեմիական քաղաքի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով