Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Մոսկվան հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ

Մոսկվան հետաքրքրված է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ

Wed, 25 Nov 2026 21:30:01 +0400


Մոսկվան հետաքրքրված է Թբիլիսիի հետ նորմալ հարաբերություններ ունենալով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրողների հետ շփման ընթացքում։ Հիշեցնենք, որ նոյեմբերի տասնիննին Մինսկում տեղի էր ունեցել ՌԴ եւ Վրաստանի՝ հատուկ ներկայացուցիչների հանդիպումը՝ մոտ երկու տարվա դադարից հետո, երբ վրացական կողմը ՌԴ հետ կապերի հարցերով հատուկ նոր դեսպանորդ էր նշանակել վրացական ԱԳ նախարարի առաջին տեղակալ Գեորգի Զուրաբաշվիլուն։ Ռուսական կողմը ներկայացրել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բաթումիում ֆուտբոլային հանդիպումը վերածվել է թուրք-վրացական սկանդալի

Բաթումիում ֆուտբոլային հանդիպումը վերածվել է թուրք-վրացական սկանդալի Fri, 27 Nov 2026 11:00:08 +0400 Վրաստանի Բաթումի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով