Ուրբաթ , 27 Նոյեմբերի 2026

Դեբեդի հունը լայնանում է`մեծացնելով Վրաստանի տարածքը

Դեբեդի հունը լայնանում է`մեծացնելով Վրաստանի տարածքը

Thu, 26 Nov 2026 19:15:10 +0400


Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել՝ 2025 և 2026 թվականներին Դեբեդ գետի ափի ամրացման համար ի՞նչ աշխատանքներ են կատարվել, որքա՞ն գումարի աշխատանք է արվել։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «Դեբեդ գետի ափապաշտպան ծրագրով զբաղվում է ՀՀ ջրային կոմիտեն»։ Եթե 2025 և 2026 թվականներին Դեբեդ գետի ափի ամրացման աշխատանքներ կատարված լինեին, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը դրանց մասին տեղյակ կլիներ։ Դեբեդ գետի ձախ՝ վրացական ափը Վրաստանի իշխանությունը ամրացրել է մեծ և փոքր քարերով, իսկ հայկական ափն ամրացված չէ։ Ամեն տարի գարնանային հորդ անձրևներից վարարած Դեբեդը հայկական ափից հողակտորներ է պոկում` մեծացնելով գետի հունը եւ էլ ավելի փոքրացնելով մեր երկրի տարածքը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վրաստանն ու Ռուսաստանը վերսկսում են դիվանագիտական կապերը

Վրաստանն ու Ռուսաստանը վերսկսում են դիվանագիտական կապերը Tue, 17 Nov 2026 16:00:54 +0400 Ռուսաստանի փոխարտգործնախարար …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով