Շաբաթ , 28 Նոյեմբերի 2026

Ռուս-Ուկրաինական կարգավորման 2 սցենար է քննարկվում

Ռուս-Ուկրաինական կարգավորման 2 սցենար է քննարկվում

Fri, 27 Nov 2026 18:30:31 +0400


ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինական կարգավորման հարցով զբաղվող հատուկ դեսպանորդներից Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Ռուս-Ուկրաինական հակամարտության կարգավորման համար ներկայումս քննարկվում է երկու սցենար։ Նա ասել է, որ առհասարակ՝ ամերիկյան կողմը ռուսական կողմի հետ բազմաթիվ գաղափարներ ու տարբերակներ է քննարկում։ Սակայն ներկայումս կա մի տարբերակ, որը համարվում է տրամաբանական եւ թվում է, թե երկու կողմն էլ պատրաստ են այն աջակցել։ Առաջինը՝ այսպես ասած՝ յուրատեսակ սառեցումն է, որը հետո բերելու է խաղաղության եւ հրադադարի։ Երկրորդ առաջարկը կայանում է նրանում, որ Ուկրաինան փաստացի հրաժարվում է Դոնբասից եւ ստնում լիարժեք անդամակցություն ՆԱՏՕ-ին։

Քուշները ասել է, որ բացառվում է, որ առանց Եվրոպայի եւ Ուկրաինայի հետ համաձայնեցման, որեւէ որոշում կայացվի։ Նա նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է հասնել նրան, որ Եվրոպան եւ Ուկրաինան լինեն ուժեղ, իսկ Ռուսաստանն էլ վստահ լինի, որ ՆԱՏՕ-ն դիմակայության չի ձգտում։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուս-Ուկրաինական կարգավորման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել

Ռուս-Ուկրաինական կարգավորման հարցով հեռախոսազրույցներ է ունեցել Sun, 08 Nov 2026 11:00:15 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով