Կիրակի , 29 Նոյեմբերի 2026

Գերագույն դավաճանը Հ1-ի տաղավարից պնդում է․․․ չտրվել այս սադրանքին

Գերագույն դավաճանը Հ1-ի տաղավարից պնդում է․․․ չտրվել այս սադրանքին

Sun, 29 Nov 2026 09:09:04 +0400


Գերագույն դավաճանը Հ1-ի տաղավարից պնդում է, որ ընդդիմությունը կողմ է քվեարկելու այն ղազագրին, որը ստացել է «ալիևի սահմանադրություն» ժողովրդական անվանումը։

Ինչու՞ է նա այդպիսի վստահություն ցուցաբերում։ Փորձենք վերլուծել։

1) բոլորիս աչքի առաջ է Գեղամ Նազարյանի ու Առուշի օրինակը։ Եվ բոլորիցս առավել՝ այդ օրինակները հենց նրա՝ գերագույն դավաճանի աչքի առաջ են։ Նրա վստահությունը, այս առումով, հիմնված է «նախադեպային փաստարկման վրա»։
2) գերագույն դավաճանը լավ գիտի, որ խորհրդարանական ընդդիմության շարքերում առկա են փոքր փորձառություն ունեցող, պայքարի բովում դեռ չթրծված մարդիկ – արդյո՞ք դժվար է լինելու նրանց «կամքը կոտրելը»։ Նրա վստահությունը, այս առումով, հիմնված է իր ունեցած ռեպրեսիվ ապարատի վրա։
3) այս կատեգորիկ պնդմամբ գերագույն դավաճանը փորձում է հանգստացնել ղազագրի պատվիրատուներին՝ վստահեցնելով, որ ամեն ինչ իր վերահսկողության տակ է։
4) այս կատեգորիկ պնդմամբ գերագույն դավաճանը փորձում է կասկածամտություն ու անհամերաշխություն սերմանել ընդդիմության շարքերում։

Ո՞րն է մե՛ր խնդիրը։ Իմ կարծիքով, մեր խնդիրն է չտրվել այս սադրանքին և ամեն կերպ քաջալերել ու գոտեպնդել ընդդիմադիր պատգամավորներին, նրանց վերաբերվել՝ որպես ծանր փորձության առջև հայտնված եղբայրների և քույրերի։ Թո՛ղ նրանք իմանան, որ եթե իրենց արատավորող նյութեր «պատահաբար» հայտնվեն սեղանին, ապա նրանց չենք դատապարտելու։ Մեզնից ո՞ր մեկն է սուրբ։ Նրանց մենք չենք դատապարտելու, որովհետև այդ «պատահական» նյութերը, ճիշտ կամ սխալ, դառնալու են նրանց հոգու ամրության ու Հայրենիքին նվիրվածության վկայականը։

Գրել է Ռուբեն Մելիքյանը

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ամեն ինչ սկսվեց մի պաստառից

Ամեն ինչ սկսվեց մի պաստառից Sat, 21 Nov 2026 11:51:31 +0400 2025 թվականի դեկտեմբերից ի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով