Մինչ տարբեր ՔՊ-ականներ փորձում են Տիրան Խաչատրյանի վզով փաթաթել հայկական բանակում տարածված արատավոր երևույթները՝ նույնիսկ վերջին օրերին գրանված մահերի մեղքը բարդելով անձամբ նրա վրա, ամերիկյան «Global Firepower» կազմակերպությունը հրապարակել է աշխարհի ուժեղագույն բանակների վարկանիշն ու արձանագրել ուշագրավ պատկեր՝ Հայաստանը, ինչպես և նախորդ տարի, այս տարի ևս զբաղեցրել է 102-րդ հորիզոնականը, հարևան Ադրբեջանն ու Վրաստանը տեղ են գտել համապատասխանաբար 59-րդ և 84-րդ տեղերում:
Չափանիշները, որոնցով առաջնորդնվել է «Global Firepower»-ը, արտառոց չեն. հաշվի են առնվել տարբեր երկների բանակների անձնակազմի, սպառազինության, ռազմական տեխնիկայի քանակն և այլն:
Այսպիսով՝ արձանագրենք՝ մեր վիճակը շատ վատ է և ոչ միայն այն պարզ պատճառով, որ թշնամու բանակը մերինից մոտ կրկնակի անգամ ուժեղ է, այլ՝ այն, որ, փաստորեն, տեղում ենք դոփում, և սա՝ այն դպքում, երբ գաղտնիք չէ, թե ՔՊ-ական տարբեր տրամաչափի երևելիներ ինչպիսի ճոխ գույներով են սովորաբար ներկայացնում ասենք նույն Սուրեն Պապիկյանի «արած-դրածը»: Այս իմաստով հատկապես պերճախոս է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որ առիթը բաց չի թողնում՝ համեմատական զուգահեռներ անցկացնելու նախկինների ու իրենց օրոք արած-չարածի միջև՝ գերագնահատելով բանակի ներկայիս վիճակը:
Հարց է առաջանում՝ եթե հայկական բանակը վերականգնվում է շատ առաջանցիկ տեմպերով, ինչպես փորձում են համոզել իշխանությունները, ապա ինչո՞ւ է վերոհիշալ աղյուսակում Հայաստանը հայտնվել հետնապահ դիրքերում՝ նույնիսկ մեկ հորզոնականով չբարելավելով նախորդ տարվա ցուցանիշները: Հնդկաստանից կամ Ֆրանսիայից գնված զենքե՞րը տեղ չեն հասել դեռ, թե՞ դրանք այնքան չնչին են, որ հաշիվ չեն:
Թե ինչ է նշանակում Հայաստանի նման երկրի համար թույլ ու չզարգացող բանակ, գիտակցում են բոլորը: Մի դեպքում, երբ Ադրբեջանը չի թաքցնում իր նպատակները, Հայաստանի համար գերկարևոր է դառնում բանակի արագ վերականգնումը, ինչը, սակայն, տեղի չի ունենում: Ընդհակառակը՝ բանակում կարգուկանոնի հստակ պակաս կա, ինչն էլ իր հերթին հետևանք է նախարարության ու հրամկազմի թերի աշխատանքի:
Հա, երևի նման կերպ «խաղաղության դարաշարջանի» բացմանն ենք պատրաստվում, որ Ադրբեջանը մեզ «թարս աչքով չնայի»:
Source: USAArmenia
ԹեգերԱդրբեջան. բանակ բանակի հայկական տարբեր
Կարդացեք նաև
Ինչպե՞ս իշխանություններին հաջողվեց սիստեմատիկաբար զրոյացնել երբեմնի հզոր Սփյուռքի ազդեցությունը
Մոսկվայի «Crocus City Hall» համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությունը, որի առթիվ ՌԴ-ին շտապել են ցավակցել աշխահի …