Երեքշաբթի , 3 Դեկտեմբերի 2024

Սասուն Միքայելյանը նոր պատերազմի անո՞նսն է անում


Մեկ ընտանիք դառնալու կոչ հղած Սասուն Միքայելյանը հայտարարել է, թե Սպարապետի գլխավորությամբ ձեռք բերված հաղթանակը կորցրեցինք մեր նախանձի, մեր ներքին դավաճանության պատճառով: «Մեծ դժվարին ժամանակներ ունենք ապրելու, եկեք դառնանք մի ընտանիք»,- կոչ է հղել Միքայելյանը:
Իհարկե, Միքայելյանի մատնանշած պատճառները, որոնք տարան պարտության, իհարկե, օբյեկտիվ են, բայց այս դեպքում մեծ հարց է առաջանում, թե ով գործեց այդ դավաճանությունը, ով գտնվեց նենգ, ում պատճառով Արցախը ոչնչացավ, Հայաստանն էլ թշնամու կողմից հռչակվեց որպես «Արևմտյան Ադրբեջան», որ դեռ պետք է դառնա թուրքերի բնակատեղի:
Սասուն Միքայեյանը խոսել է այնպես, ասես ՔՊ-ական իշխանության օրոք չէր, որ տեղի ունեցավ ողբերգություն, կամ մի՞թե Սասուն Միքայելյանի քաղաքական ղեկավարը չէր, որ սեպտեմբերի 27-ից 44 օր հետո կապիտուլյացիա ստորագրեց ու 4 շրջան առանց պատերազմի թուրքին հանձնեց՝ այդպիսով գործելով բանակի հանդեպ դավաճանություն:
Ներքին դավաճանությունը տեղի է ունեցել իշխանության կողմից, երբ դավաճանվել է ժողովուրդը, հայ զինվորը, մինչև վերջ իր հողի համար կռիվ տվող ու տունը պահող արցախցին: Դա բավակա չէր, տեղի ուենցավ 2023-ի արցախյան ցեղասպանությունը, որը երբեք չէր լինի, եթե Միքայլեյանի մատնանշած ներքին դավաճանությունը չլիներ շարունակական:
Բայց հատկապես վախեցնող ու չարագույժ է հնչում ապագայի մասին Միքայելյանի կանխատեսումը՝ մեծ դժվարին ժամանակների մասին: Սասուն Միքայելյանը նոր պատերազմի անո՞նսն է անում: Թերևս: Ամենավատը, սակայն, այն է, որ այդ անոնսից նոր ողբերգության հոտ է գալիս, երբ 44-օրյա պատերազմը կարող է նույնիսկ փառք թվալ:
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

Սասուն Միքայելյանն ու նրա ազգուտակը լուրջ փողեր են բռնում

«ՀԵՏՔ»-ը որոշ ուշագրավ մանրամասներ է ներկայացրել այն մասին, թե Սասուն Միքայելյանն ինչ կարգի դիվիդենտներ է …